ՖԻՖԱ-ի գործադիր անդամ Էվելինա Քրիստիլինը անիրականալի երազանք է անվանել այն տեղեկությունը, թե Իտալիայի հավաքականը կարող է տեղ գրավել Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։
«Եկեք պարզապես մեր գլխից հանենք այս միտքը, որ Իտալիան կարող է գնալ Աշխարհի առաջնությանը, դա անհնար է», – ասել է Քրիստիլինը Radio Uno-ին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իրանի հավաքականի փոխարեն իտալացիներին կարող են «ուղարկելլ» աշխարհի առաջնություն։
«Մենք երբեք չենք քննարկել Իրանի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալու հարցը։ Եթե նույնիսկ այդպես լիներ, նրանց տեղը կզբաղեցներ մեկ այլ ասիական հավաքական»,- ասել է ՖԻՖԱ-ի գործադիր անդամը: