Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիր լիգայի ամենաթանակ ֆուտբոլիստների 10-յակը:
Ցուցակը 100 միլիոն եվրոյով գլխավորում են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը:
3-5րդ հորիզոնականներն իրար մեջ բաժանել են «Մանչեսթեր Սիթիից» Կևին դե Բրույնեն և Ֆիլ Ֆոդենը, ինչպես նաև «Յունայթեդից» Բռունո Ֆերնանդեշը: Երեքի տրնասֆերային արժեքն էլ կազմում է 90 մլն եվրո:
6-րդ և 7-րդ հորիզոնականներում 85 մլն եվրոյով «Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը և «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն են:
8-10-ներորդ դիրքերում էլ տեղակայված են Ջեյդոն Սանչոն «Յունայթեդից», Ալեքսանդր Առնոլդը «Լիվերպուլից» և Ջեք Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիից»: Այս երեք ֆուտբոլիստները գնահատվում են 80 մլն եվրո: