Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Կարծում եմ՝ իր վերջին հարցազրույցում նա հասկացրեց, որ ինքն է որոշելու իր ապագան։ Նա իրեն լավ է զգում ֆիզիկական պատրաստվածության առումով, նույնիսկ։
Եթե հնարավորություն ունենա հավակնելու գավաթների և շարունակի հանդես գալ ամենաբարձր մակարդակով` նա կշարունակի խաղալ:
Ռոնալդուն ցանկանում է շարունակել իր կարիերան, և ես կարծում եմ, որ նա հանդես կգա ոչ միայն 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում, այլ նվազագույնը գոնե հաջորդ Եվրոյում», «Լիլի» ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Talksport-ը:։