Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, 62-ամյա մասնագետը հաստատ չի կարողանա ներկա գտնվել ապրիլի 2-ին կայանալիք Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին և դժվար թե թռչի 1/4 եզրափակչի արտագնա հանդիպմանը։
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Չելսիի» դեմ հանդիպումը կայանալու է ապրիլի 6-ին: