Կրիշտիանու Ռոնալդուն կխաղա իր տասներորդ խոշոր միջազգային մրցաշարում։
ԱԱ-2022-ի եզրափակիչ փլեյ-օֆֆում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն 2:0 հաշվով:
Այսպիսով, պորտուգալացին դուրս եկավ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Պորտուգալացին 2004 թվականից ի վեր բաց չի թողել որևէ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն։
Ռոնալդուն 5 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և ձմռանը 5-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: