Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթը դժգոհ էր Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի դեմ երկրպագուների սուլոցներից:
Կոտ դ՛Իվուարի հետ ընկերական խաղից առաջ ֆուտբոլիստը բախվել է երկրպագուների բացասական արձագանքին։
«Կարծում եմ, որ նրան այդպես ընդունելը նման է աբսուրդի: Ես դա չեմ հասկանում՝ հաշվի առնելով, թե ինչ է նա անում մեզ համար, որքան հիանալի է Հարին խաղում Անգլիայում:
Մենք կամ բոլորս միասին ենք, կամ՝ ոչ։ Նա ներկայացնում է Անգլիան, և այս մարզաշապիկով ցանկացած խաղացողի պետք է աջակցել: Լիարժեք աջակցության կարիք ունի յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Ես ընդհանրապես չեմ հասկանում այս վերաբերմունքը», Սաութգեյթի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը։