Մադրիդի «Ռեալի» լեգենդար ավագ Ռաուլը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Մադրիդի թիմը կհաղթի «Չելսիին»։
«Իհարկե, ես վստահ եմ, որ «Ռեալը» դուրս կթողնի «Չելսիին»: Մենք առաջինն ենք առաջնությունում և դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Թիմը պատրաստ է, հիմա սկսվում է մրցաշրջանի ամենագեղեցիկ հատվածը։ Դրանում ամեն ինչ կորոշվի, ժամանակն է վայելելու խաղը», «Կաստիլյայի» գլխավոր մարզիչի խոսքեն է փոխանցում Marca-ն:
Արքայական ակումբի և «Չելսիի» միջև հանդիպումները կկայանան ապրիլի 6-ին և 12-ին։