«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» միջև:
Sport.es-ը հայտնում է, որ բրազիլացի հարձակվողը ընտրություն է կատարել կատալոնական ակումբի օգտին։
Վերջերս կատալոնացիները խաղացողի տրանսֆերի համար անգլիական ակումբին առաջարկել էին 35 միլիոն եվրո, սակայն մերժում էին ստացել։
Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։