«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի դադարում զարմացնել երկրպագուներին և լրագրողներին։
Այս անգամ պորտուգալացի մասնագետը երկու շատ նման սելֆի է արել և դերբիում հաղթելուց հետո դրանք տեղադրել է իր Instagram-ում՝ մակագրելով.
«Երբ հանդիպումից առաջ գիտես, որ հաղթելու ես, ապա ավտոբուսի և հանդերձարանի պատկերները շատ նման են լինում»,- գրել է «յուրահատուկը»։
Կիրակի օրը կայացած հռոմեական դերբիում «Ռոման» 3:0 հաշվով պարտության է մատնել «Լացիոյին»: