Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Ռոման Բյուրկին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կլքի գերմանական ակումբը։
Ֆուտբոլիստն ու ակումբը պայմանավորվել են վաղաժամկետ խզել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է «մեղուների» մամուլի ծառայությունը։
31-ամյա դարպասապահը կարիերան կշարունակի ԱՄՆ՝ նա կտեղափոխվի «Սենթ Լուիս Սիթի» ակումբ, որն իր նորամուտն է նշել MLS-ում այս տարի։
Այս պահին Բուրկին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 232 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 276 գնդակ։ Ակումբի հետ նվաճել է Գերմանիայի 2 գավաթ և 1 սուպերգավաթ։