ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին: Այս մասին հայտնում է Gazzetta-ն։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները Լեաուի համար առաջարկում են 70 միլիոն եվրո։
Միաժամանակ, ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում լքել «Սան Սիրոն» և տեղափոխվել ՊՍԺ։ Միլանյան ակումբը նույնպես պատրաստ չէ բաժանվել իր խաղացողից։
2021/2022 մրցաշրջանում Լեաուն Ա Սերիայում անցկացրել է 25 հանդիպում «ռոսոներիների» կազմում։ Նա իր ակտիվում ունի ութ գոլ և երեք գոլային փոխանցում։