Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ինդիան Ուելսի ATP 1000 մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է բրիտանացի Դանիել Էվանսին։
Այս հաղթանակը ATP 1000-ի մրցաշարերում 400-րդն է աշխարհի 4-րդ ռակետի համար։ Այս ցուցանիշով առաջատարը հենց Նադալն է։
Երկրորդ տեղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է (381), երրորդը՝ սերբ Նովակ Ջոկովիչը (374):
4-րդ փուլում Նադալը կհանդիպի ամերիկացի Ռայլի Օպելկայի հետ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 2,8 միլիոն դոլար։