Սպորտինգի հարձակվողը ՉԼ-ի ռեկորդ է սահմանել

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Ռոդրիգո Ռիբեյրոն վերաշարադրել է Չեմպիոնների լիգայի պատմությունը, հայտնում է Goal-ը։

Պորտուգալացին դարձավ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆի պատմության ամենաերիտասարդ խաղացողը։

Պորտուգալական ակումբի հարձակվողը նորամուտը նշել է մրցաշարում 16 տարեկան 315 օրական հասակում։ Դա ՉԼ-ի նոր ռեկորդ է։

Միաժամանակ Դորտմունդի «Բորուսիայից» Յուսուֆ Մուկոկոն մնում է Չեմպիոնների լիգայի բոլոր փուլերի ռեկորդակիրը՝ 16 տարեկան 18 օրական։