Մբապեն գերազանցեց Իբրահիմովիչի ցուցանիշը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել՝ շրջանցելով թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

Երեկ՝ մարտի 9-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – ՊՍԺ պատասխան խաղի 39-րդ րոպեին Մբապեն բացեց խաղի հաշիվը (3-1)։

Կիլիանի համար սա փարիզցիների կազմում 157-րդ գոլն է՝ մեկով ավելի Իբրայից (156):

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին 200 գոլով շարունակում է մնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: