Մեսսին 15 տարի անց առաջին անգամ գոլ չի խփել ՉԼ փլեյ-օֆֆում

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 15 տարվա ընթացքում առաջին անգամ գոլ չի խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Այս մասին հայտնում է Stats Foot-ը։

Փարիզցիները ընդհանուր հաշվով պարտվեցին Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3) և  դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, Մեսսին չկարողացավ առանձնանալ այս հանդիպումներում։

Վերջին անգամ արգենտինացին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ չի խփել 2006/07 մրցաշրջանում։

Այն ժամանակ «Բարսելոնան» 1/8 եզրափակիչում ընդհանուր հաշվով պարտվել է «Լիվերպուլին» (1-2, 1-0):