Աֆրիկացի գործարարը ցանկանում է գնել Չելսին և ձեռք բերել Ռոնալդուին ու Մեսսիին

Գանայի Նոր Հայրենասիրական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Բեռնար Անտուի Բոասիակոն հայտնել է, որ հետաքրքրված է լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու հարցում։

Ավելի վաղ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ցանկանում է ակումբի համար ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։ 

«Ես ուզում եմ գնալ և գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Դա ինձ հետաքրքրում է։ Ակումբները ձեռք են բերում ոչ թե ֆուտբոլիստները, այլ գործարարները։ Ես նաև գործարար եմ։ Ես ոսկի եմ արդյունահանում։

Ցանկանում եմ մասնակցել աճուրդին։ Եթե ​​ես դառնամ սեփականատեր, ապա կփորձեմ գնել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացող Վինիսիուսին և վաճառել Ռոմելու Լուկակուին։ Ես կբանակցեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որպեսզի տեսնեմ՝ կարո՞ղ եմ գնել Կրիշտիանու Ռոնալդուին: Ես կդիտարկեի նաև Լիոնել Մեսսիի տարբերակը»,- մեջբերում է գործարարին The Sun-ը։