ՉԼ-ի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները։

ՈւԵՖԱ-ի ցուցակում ընդգրկված են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Լևանդովսկին և Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձան, իսկ Շկրինյարն ու Ֆերնանդինյոն գոլերով աչքի չեն ընկե;:

Լեհ ֆուտբոլիստը երեք անգամ գրավեց «Զալցբուրգի» դարպասը (7:1), իսկ ֆրանսիացին երեք անգամ՝ ՊՍԺ-ի դարպասը (3:1):