Մենք երջանիկ ենք. Անչելոտի

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ին 3-1 հաշվով հաղթելուց հետո Կարլո Անչելոտին մեկնաբանել է հանդիպումը.

«Մենք հաղթեցինք շատ բարդ խաղում, հատկապես Մբապեի գոլից հետո, շատ դժվար խաղ էր: Փորձեցինք բարձր պրեսինգի դիմել, ինչպես դա անում ենք մարզումների ժամանակ, և այդպես գրանցվեց առաջին գոլը։

Երկրպագուները սկսեցին մեզ առաջ մղել, և մենք ավելի ու ավելի շատ հնարավորություններ էինք ստեղծում։ Մենք երջանիկ ենք։

Մենք եռանդով սկսեցինք հանդիպումը, բայց հետո ՊՍԺ-ն սկսեց պրեսինգով դժվարություններ ստեղծել մեզ համար։ Ես ստիպված էի տանջվել, բայց դա նորմալ է: Մենք մի փոքր ռիսկի դիմեցինք՝ Մբապեին մեն-մեկ հնարավորություններ թողնելով, և դա դժվարացրեց մեր կյանքը»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» մարզչին Marca-ն: