Ես չեմ ճանաչում այնպիսի ​​խաղացողի, ով «ոչ» է ասել Բարսելոնային․ Չավի

Չավին գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու «Բարսելոնայի» շանսերը։

«Ես չեմ ճանաչում այնպիսի ​​խաղացողի, ով «ոչ» է ասել «Բարսելոնային»:

Եթե ​​հնարավորություն կա շփվելու խաղացողի հետ, պետք է նրան պատմել, թե ինչ կա թիմում, ինչպես է թիմը խաղում, մարզվում։

Մենք պետք է նրան ցույց տանք, որ սա լավագույն ակումբն է և հիանալի քաղաք»,- մեջբերում է «Բարսայի» գլխավոր մարզչին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։