Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունն աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
Calciomercato-ն հայտնում է, որ «զինագործները» իրենց հայացքն են ուղղել դեպի «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան։
«Զինագործները» պատրաստվում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենց առաջարկն անել տրանսֆերի վերաբերյալ։
Այս մրցաշրջանում Պակետան անցկացրել է 30 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։