AS. Սելարայանը վերջին երկու տարվա ընթացքում ավելի շատ գոլ է խփել տուգանային հարվածով, քան Մեսսին

«Կոլումբուս Քրյուի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը 2020 թվականից ի վեր 7 գոլ է խփել տուգանային հարվածով։

Վերջին երկու տարիների ընթացքում Լուկասը տուգանային հարվածներից ավելի շատ գոլեր է խփել իր թիմի կազմում, քան ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին, գրում է AS-ը։

Ըստ La Voz-ի՝ Սելարայանը յոթ գոլ է խփել տուգանային հարվածներից և այդ ցուցանիշով վերջին երկու տարվա ընթացքում նա գերազանցում է Մեսսիին։

Մեսսին վերջին անգամ գոլ է խփել տուգանային հարվածից Չիլիի դեմ Հարավային Ամերիկայի գավաթի խաղում: Սելարայանը վերՍելարայանը վերջին անգամ նման գոլով աչքի է ընկել օրերս՝ MLS-ի երկրորդ տուրում․ «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սան Խոսեի» հետ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը․ այդ գոլերից մեկը նա խփեց տուգանային հարվածով։