Հայտնի է՝ որքան է վաստակել Ինտերը ՉԼ-ի այս մրցաշրջանում

Իտալական Gazzetta-ն հրապարակել է այն գումարի չափը, որը «Ինտերը» կստանա 2021/2022 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար։

Սիմոնե Ինձագիի թիմը դուրս եկավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Ըստ աղբյուրի՝«Ինտերը» ՉԼ-ի այս մրցաշրջանում վաստակել է 63 միլիոն եվրոյից մի փոքր ավել։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերը» զիջեց «Լիվերպուլին»՝ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ։ Կարմիրները հաղթեցին ընդհանուր 2-1 հաշվով: