Կլոպը ցանկանում է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնել իր թիմում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջուդ Բելինգհեմը միանա իր թիմին, հայտնում է Goal-ը։

Աղբյուրը հայտնում է, որ Կլոպը կարծում է՝ 18-ամյա ֆուտբոլիստը տեղավորվում է իր թիմի խաղային սխեմայում:

Նշվում է, որ դորտմունդցիներն իրականում չեն ցանկանում բաց թողնել Բելինգհեմին և նրա տրանսֆերի համար կխնդրեն նվազագույնը 100 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ֆուտբոլիստը Բունդեսլիգա է տեղափոխվել «Բիրմինգհեմից»։