Եթե ուզում եք դառնալ Կրիշտիանու Ռոնալդու կամ Մեսսի, խորհուրդ եմ տալիս կանգ առնել հիմա և այլ ուղի ընտրել. Բատիստուա

«Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին.

«Նախ պետք է մտածել, թե ինչու ես ուզում խաղալ։ Եթե ուզում եք դառնալ Կրիշտիանու Ռոնալդու կամ Մեսսի, խորհուրդ եմ տալիս կանգ առնել հիմա և այլ ուղի ընտրել։

Նոր Բատիստուտա՞․․․  Ժամանակները փոխվել են, և խաղը փոխվել է… Այլևս չկան հարձակվողներ, ովքեր «ապրում էին» մրցակցի տուգանային հրապարակի գոտում»,- մեջբերում է Բատիստուտային Football Italia-ն։

53-ամյա Բատիստուտան ավարտել է կարիերան 2005 թվականին։ Արգենտինացին «Ֆիորենտինայում» խաղացել է 1991-2000 թվականներին՝ խփելով ավելի քան 200 գոլ: