Լիվերպուլը Կլոպի գլխավորությամբ չորրորդ անգամ դուրս եկավ ՉԼ քառորդ եզրափակիչ

«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ չորրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Նախկինում գերմանացի մասնագետը մերսիսայդցիներին այս փուլ էր բերել 2017/18, 2018/19 և 2020/21 մրցաշրջաններում։

Միայն մեկ գլխավոր մարզչի է հաջողվել «Լիվերպուլի» հետ մասնակցել ավելի շատ քառորդ եզրափակիչների՝ Բոբ Փեյսլիին։ Երեք անգամ թիմը հաղթել է մրցաշարում։

Կլոպը «կարմիրներին» գլխավորում է 2015 թվականից։