«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի ափսոսում Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելու համար։
«Սա ամենատխուր և ցավալի որոշումն էր, բայց ես չեմ ափսոսում: Ակումբը պետք է վեր դասվի ամեն ինչից, նույնիսկ աշխարհի լավագույն խաղացողից վեր։
Մենք բախվել ենք աղետալի ժառանգության իրականությանը, բայց, բարեբախտաբար, «Բարսելոնայի» պատմությունը շարունակվում է»,- մեջբերում է Լապորտային AS-ը։
Մեսսին կատալոնական ակումբից ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։