Աղբյուր․ Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների հանդիպումը հետաձգվել է

Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության Շոտլանդիայի և Ուկրաինայի հավաքականների միջև փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ հանդիպումը հետաձգվել է, հայտնում է Daily Mail-ը։

Հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 24-ին, Գլազգոյում, չի անցկացվի ըստ ժամանակացույցի՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։

Շուտով կհայտարարվի խաղի նոր օրը։ Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն խաղը կհետաձգի հունիս։

Հանդիպման հաղթողը ԱԱ-2022-ի ուղեգրի համար կխաղա Ուելսի կամ Ավստրիայի հետ։