Այն տպավորությունն է, որ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներն աշխատում են գրասենյակում․ Ֆերդինանդ

Ռիո Ֆերդինանդը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների պահվածքից.

«Կողքից ինձ թվում է, որ նրանք պարզապես ուզում են ընկերներ լինել։ Ոչ ոք չի ցանկանում որևէ մեկին վիրավորել։ Այն տպավորությունն է, որ նրանք բոլորն աշխատում են գրասենյակում: Նրանք բոլորը միմյանց այնքան էլ չեն սիրում, բայց այդ մասին չեն խոսում, իրենց քաղաքավարի են պահում։

Ես ռեակցիա չեմ տեսնում։ Նրանց մարմնի լեզուն սարսափելի է. նրանք քայլում են կծկված, կարծես ամբողջ աշխարհն իրենց դեմ է, և նրանք դժգոհ տեսք ունեն:

Ժողովուրդ, դուք դերբիում եք խաղում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Գիտե՞ք, թե մարզադաշտում գտնվող երկրպագուները որքան կվճարեին այս խաղադաշտում հայտնվելու համար: Եվ նրանք քայլում են խաղադաշտով այնպես, կարծես կիրակի օրը ավելի լավ բանով կարող են զբաղվել: Այս մթնոլորտը գալիս է ոմանց կողմից:

Ընդունեք քննադատությունը և բարելավվեք ամեն օր: Եթե ​​չեք ցանկանում ամեն օր քրտնաջան աշխատել, հեռացեք ակումբից»,- մեջբերում է ՄՅՈՒ-ի նախկին պաշտպանին Daily Mail-ը։