Պաշտոնական․ 35-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց Այաքս

Լեհ դարպասապահ Պրշեմիսլավ Տիտոնը կարիերան կշարունակի Նիդեռլանդներում։

«Այաքսը» հայտարարել է դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին։ 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Տիտոնը նախկինում հանդես է եկել «Ռոդայի» և ՊՍՎ-ի կազմում: Ամերիկյան «Ցինցինատի» ակումբից հեռանալուց հետո դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում էր։