Մարդիկ կարծում են, որ Փարիզում Մեսսին ունի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Անրի

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին նշել է, որ ժամանակակից ֆուտբոլում հատուկ ուշադրություն չի դարձվում խաղացողների հոգեբանական վիճակին։

«Երբ խոսում ենք Մեսսիի կամ Նեյմարի մասին, ովքեր զարմանալի խաղացողներ են, մոռանում ենք հոգեբանական ասպեկտի մասին։

Երբ Մեսսին հեռացավ «Բարսելոնայից», դա զգացմունքային ցնցում էր։ Մարդիկ կարծում են, որ Փարիզում նա ունի այն ամենը, ինչ իրեն պետք է, բայց դա այնքան էլ այդպես չէ։

Երբ ես հեռացա «Արսենալից» և գնացի «Բարսելոնա», ինձնից մեկ տարի պահանջվեց վերականգնվելու համար։ Ես վնասվածք ստացա, ամուսնալուծության միջով էի անցնում, պետք է նոր մարտավարական սխեմա յուրացնեի… Այս ամենն ազդում է հոգեկանի վրա»,- մեջբերում է Անրիին L`Equipe-ը: