Իմ ինքնագրերով շապիկները երկրպագուները վաճառում են և դա ցավալի է․ Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​քննադատել է երկրպագուներին, ովքեր ինքնագրեր են խնդրում ֆինանսական շահի համար։

«Կան մարդիկ, ովքեր օգտագործում են մեզ․․․Մարդիկ, ովքեր, օրինակ, գիտեն, որ ես ինքնագրեր եմ ստորագրում շապիկների, ձեռնոցների վրա… Ես դրա հետ խնդիր չունեմ։

Բայց կան մարդիկ, որոնց ամեն անգամ տեսնում ես նոր շապիկով ինքնագիր խնդրելով։ Եվ հետո այս շապիկները վաճառվում են և դա ցավալի է:

Եթե ​​երեխան ինքնագիր է խնդրում, մենք, իհարկե, չենք ասելու՝ ոչ, բայց ինչպես կարող ենք այո ասել մեկին, ով գիտենք, որ կվաճառի այս մարզաշապիկը»,- ​​մեջբերում է դարպասապահն AS-ը։