Դանիացի ֆուտբոլիստը կտեղափոխվի Լա Լիգա

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Քրիստենսենն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով։

Հավելենք, որ Քրիստենսենը «Բարսա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Նախկինում Անդրեասը հրաժարվել էր երկարաձգել համագործակցությունը «Չելսիի» հետ։