Իգուաինն ասել է՝ որ ֆուտբոլիստները կժառանգեն Ռոնալդուիի և Մեսսիի մրցակցությունը

Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր, նրա կարծիքով, կարող են դառնալ համաշխարհային ֆուտբոլի նոր առաջատարներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։

«Լեոն և Կրիշտիանուն ինչ-որ պահի կդադարեն խաղալ, այդպիսին է կյանքը:

Կարծում եմ, որ Մբապեն և Հոլանդը կհաջորդեն այս մրցակցությանը»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Stats Perform-ը։

Իգուաինը նաև կարծիք է հայտնել, որ Կիլիան Մբապեն ունի բոլոր անհրաժեշտ որակները՝ դառնալու Մադրիդի «Ռեալի» նոր առաջատարը, որը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվողով։