ՖԻՖԱ-ն հատուկ տրանսֆերային պատուհան կբացի

ՖԻՖԱ-ն հատուկ տրանսֆերային պատուհան կբացի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների համար։

«Իմ տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ն թույլ կտա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող օտարերկրացիներին մինչև 2022 թվականի հունիսը դադարեցնել աշխատանքային պայմանագրերը և այժմ կբացի հատուկ տրանսֆերային պատուհան։

Արտասահմանյան ակումբները մինչև հունիս կկարողանան պայմանագիր կնքել առավելագույնը երկու խաղացողի հետ։ Ըստ այդմ՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագրերը կարող են կասեցվել ու տեղափոխվել այլ թիմ։

Սակայն հունիսին ներկայիս պայմանագրերը կրկին ուժի մեջ կմտնեն, և խաղացողը կրկին կհամարվի նախկին ակումբի խաղացող»,- մեջբերում է Ֆուտբոլիստների համառուսաստանյան արհմիության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Զոտովին РБ Спорт-ը։