Լուիս Սուարեսը դեռ նոր պայմանագրի առաջարկ չի ստացել «Ատլետիկոյից»։ Մեծ է հավանականությունը, որ նա կհեռանա, գրում է Marca-ն։
Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնիսկ դիմել է Դիեգո Սիմեոնեին՝ պայմանագիրը երկարաձգելու խնդրանքով։ Սուարեսը ակնկալում է լավ մարզավիճակ պահպանել մնալ մինչև աշխարհի առաջնություն։
Լուիսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Այաքսը», «Մայամիի Ինտերը» և «Սևիլիան»: Տարբերակներ կան նաև Բրազիլիայում։
Սակայն, ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Սուարեսի տրանսֆերի գլխավոր հավակնորդը MLS-ի «Ինտեր Մայամին» է։