«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ Ռաֆայել Վարանի և Լյուկ Շոուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Անցած շաբաթ ֆուտբոլիստները դրական թեստեր են հանձնել։
«Վարանը և Շոուն կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել։ Կավանին վերադարձավ թիմի հետ մարզումներին, բայց հասկացավ, որ դեռ պատրաստ չէ խաղալ:
Կրիշտիանուն ուրբաթ օրը խնդիրներ ուներ ազդրի մկանների հետ, նա չէր մարզվում»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում MUTV-ն։
Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Յունայթեդը» վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սիթիին» զիջելով 22 միավորով։