Բորուսիայից մեկնաբանել են Հոլանդի և Չավիի հանդիպումը Մյունխենում

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլի զարգացման գծով տնօրեն Սեբաստիան Կելը պատմել է գերմանական ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդի` Մյունխենում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ հանդիպման պատճառի մասին։

«Մենք պետք է օպտիմալացնեինք Էրլինգի վերականգնման ընթացքը, ուստի արտառոց ոչինչ չկա, որ մենք ցանկանում էինք կողքից կարծիք ստանալ:

Այդ պատճառով էլ նրանք հանդիպեցին Մյունխենում»,- մեջբերում է Կելին Ruhr Nachrichten-ը։

Էրլինգ Հալանդը գերմանական ակումբին միացել է 2020 թվականի հունվարին՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց: Նորվեգացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին: