«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման արդյունքները։
Կարմիր սատանաները դերբիում պարտություն կրեցին 1-4 հաշվով։
«Ման․ Սիթին» հիանալի հանդիպում անցկացրեց. «Մանչեսթեր Յունայթեդը» խայտառակ խաղաց, հատկապես վերջին 25 րոպեներին։
«Յունայթեդը» կարողացավ ինչ-որ բան ցույց տալ միայն առաջին խաղակեսում։ Ռանգնիկն առաջին անգամ հանդիպեց իսկապես ուժեղ թիմի հետ և «Ման․ Սիթին» Ռանգնիկին ցույց տվեց իր տեղը»,- մեջբերում է Նևիլին Sky Sports-ը: