Կարծում եմ, որ նա կմնա ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը․ Ազարի եղբայր

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը հայտնել է, որ ֆուտբոլիստը դժվար թե ժամանակից շուտ հեռանա մադրիդյան ակումբից:

«Էդենը երջանիկ է «Ռեալում»։ Նրա ընտանիքը նույնպես երջանիկ է։

Նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, և ես կարծում եմ, որ նա կմնա ակումբում մինչև այս ժամկետի ավարտը»,- Ազարի եղբոր խոսքերն է մեջբերում Het Laatste Nieuws-ը։

Այս մրցաշրջանում բելգիացին Լա Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում: