Ռեալը, Բարսելոնան և Բավարիան հերթական տրանսֆերային թիրախն են գտել

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ ակումբները հետևում են 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին` ապագա տեղափոխության համար, բայց այս պահին բանակցություններ չկան: 2022 թվականին Վիրցը չի հեռանա Լևերկուզենի «Բայերից», ակումբը նախատեսում է նրան ևս մեկ տարի պահել թիմում։

Այս մրցաշրջանում գերմանացին Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: