Սալահ. Չէի պատկերացնի, որ 7-րդը կլինեմ. շատ երկրներ հեռու են ֆուտբոլից

Մոհամեդ Սալահը ցնցված է «Ոսկե գնդակի» արդյունքներով.

«Լիվերպուլի» հարձակվողը քվեարկության արդյունքում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։

«Ոսկե գնդակի» արդյունքներն ինձ ապշեցրին: Այս մասին շատ բան չունեմ ասելու։ Չկար մեկը, ով սպասում էր, որ ես յոթերորդը կլինեմ, բայց դա եղավ։

Ես չեմ հավատում դավադրության տեսություններին, բայց ընտրությունը կարող է ճշգրիտ չլինել: Շատ երկրներ հեռու են ֆուտբոլից։ Ես չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված նրանց ընտրությունը:

Մատնանշելու ոչինչ չունեմ՝ ցույց տալու համար, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ես իսկապես չգիտեմ, բայց ես ցնցված էի արդյունքներից»:

«Ուրախ չեմ, որ չեմ հայտնվել խորհրդանշական հավաքականում, բայց ոչինչ անել չի կարելի: Գոհ եմ, որ շատերը կիսում են իմ զգացմունքները և կարծում են, որ ես պետք է լինեի ցուցակում։

Ես այն զգացողությունը չունեմ, որ դա ինչ-որ բան է անձամբ իմ դեմ, բայց սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- ասել է եգիպտոսցին DMC-ին տված հարցազրույցու