Օբլակը վատագույն ցուցանիշն ունի թոփ 5 լիգաներում

Մադրիդի «Ատլետիկոյի» աստղը և աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը կարիերայի ամենաանհաջող մրցաշրջաններից մեկն է անցկացնում։

Լա Լիգայում «Ատլետիկոյի» դարպասին կատարված գրեթե յուրաքանչյուր երկրորդ հարվածը վերածվում է գոլի։ 29-ամյա սլովենացին հետ է մղում մրցակցի հարվածների ընդամենը 52,5%-ը (61-ից 33-ը), ինչը ամենացածր ցուցանիշն է թոփ 5 լիգաների դարպասապահների մեջ, որոնք այս մրցաշրջանում ունեն մշտական խաղային պրակտիկա: Տվյալները ներկայացրել է FBref վիճակագրական պորտալը։

Հետաքրքիր է, որ անցած մրցաշրջանում Օբլակը այս ցուցանիշով դարձավ Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկը՝ հետ մղելով հարվածների 80%-ը և պարտվելով միայն Տիբո Կուրտուային «Ռեալից» և Կեյլոր Նավասին՝ ՊՍԺ-ից։