Եվրո-2020-ից դուրս մնալուց հետո Բենզեման դիմել է երկրպագուներին

Հունիսի 28-ին ֆրանսիացիները Եվրո-2020-ի եզրափակչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվեցին շվեյցարացիներին ու դուրս մնացին հետագա պայքարից։

«Վշտացած ու սարսափելի հիասթափված եմ երեկվա խաղի արդյունքից։ Կցանկանայի շարունակել ուրախացնել ձեզ։ Շնորհակալություն Եվրոյի ամենասկզբից ձեր հաստատուն աջակցության համար։ Շնորհակալություն այն ուժի համար, որ ամեն օր տալիս էիք ինձ։ Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում։ Կշարունակենք պայքարել, որ պատրաստվենք ապագային ու ավելի ուժեղ վերադառնանք»,- ինստագրամյան իր էջում երկրպագուներին այս խոսքերով է դիմել Բենզեման, որն այդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: