Զիդանը պարբերաբար շփվում է Քաթարի էմիրի հետ

ՊՍԺ-ի սեփականատերը կանոնավոր կապի մեջ է Զինեդին Զիդանի հետ։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը հաճախ են շփվում միմյանց հետ։ Ալ Թանին գնահատում է ֆրանսիացուն և նրան է տեսնում, որպես Մաուրիսիո Պոչետինոյի փոխարինող

Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն չի ցանկանում աշխատել Զիդանի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զինեդինը մտադիր չէ ՊՍԺ-ում աշխատել Լեոնարդոյի հետ։ Ֆրանսիացին կցանկանար, որ իրեն օգնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը։

Զիդանի մարզչական կարիերան շարունակելու գլխավոր տարբերակները ՊՍԺ-ն և Ֆրանսիայի ազգային հավաքականն են: