Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Չավին Գերմանիայում հանդիպել է Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է L’Esportiu-ն:
Երեքշաբթի օրը «բլաուգրանայի» ղեկավարներից մեկի՝ Յորդի Կրոյֆի խմբի հետ, Չավին Մյունխենում հանդիպում է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի հետ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լուրջ հետաքրքրված է այս ֆուտբոլիստով ու անձամբ Չավին է ցանկանում նրան տեսնել թիմում:
Մյունխենում նորվեգացին ապաքինվում է վնասվածքից։
Բացի «կապտանռնագույններից» Հոլանդի համար կպայքարեն նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»: