🎥 Մաքգրեգորը ներկայացրել է իրեն որպես Չելսիի սեփականատեր

UFC-ի Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը ներկայացրել է իրեն որպես Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր։ Վիզուալիզացիայի համար մարզիկը տեսանյութ է հրապարակել, որում անիմացիոն Մաքգրեգորը ակումբի մարզաշապիկով է:

Անիմացիոն տեսանյութում երևում է, թե ինչպես է Մաքգրեգորը նստած մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև զրուցում է մի մարդու հետ, ով նման է Ռոման Աբրամովիչին։

Հիշեցնենք, որ ռուս գործարարների դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Ռոման Աբրամովիչը նախ որոշեց հեռանալ «Չելսիի» ղեկավարի պաշտոնից, իսկ հետո հայտարարեց, որ պատրաստ է վաճառել ակումբը։

Քոնոր Մաքգրեգորն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ հետաքրքրված է այս առաջարկով։