Եվրոպական 4 թոփ ակումբ կպայքարի Լայպցիգի ֆուտբոլիստի համար

«ՌԲ Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն պահանջված է եվրոպական տրանսֆերային շուկայում։

Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է Sky Sport Deutschland-ը:

«Ցլերը» ֆրանսիացի վինգերին կվաճառեն ոչ պակաս, քան 60 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Նկունկուն «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։