Էքլսթոուն. Չեմ կարծում, որ Պուտինը շատ է մտահոգված Ֆորմուլա 1-ի Ռուսաստանի Գրան Պրիի չեղարկմամբ

Բերնի Էքլսթոունը կարծում է, որ իր ընկեր Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրում Ռուսաստանի Գրան Պրիի չեղարկումը։

Նա (Պուտինը) դժվար թե գոհ լինի այն ամենից, ինչ կատարվում է, բայց հաշվի առնելով ամբողջ իրավիճակը՝ ամբողջ աշխարհը դեմ է նրան, ես չեմ կարծում, որ նա շատ է մտածում Ֆորմուլա 1-ի մրցավազքի մասին»,- ասել է առաջնության նախկին ղեկավարը։

Էքլսթոունը պաշտպանել է FIA-ի որոշումը՝ չհեռացնել ռուս արշավորդներին մրցույթից.

«Սա բացարձակապես ճիշտ որոշում է։ Աշխարհը բազմաթիվ եզրակացություններ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ, բայց ոչ ոք իրականում չի մտածել, թե ինչ է կատարվում, կարծում եմ: Եթե ​​ռուս մրցարշավորդը մասնակացում է Ֆորմուլա 1-ին, դա ի՞նչ կապ ունի իր երկրի վարած քաղաքականության հետ: Կապ չկա։ Ռուսաստանի մարզիկները սրա հետ կապված չեն և երբեք էլ չեն ասոցացվել»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ FIA-ն չեղարկել էր Սոչիում կայանալիք Գրան Պրին: