Ռուսական ակումբը կարող է չստանալ իր ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի մի մասը

Ռուսական ԲԿՄԱ-ն կարող է կորցնել կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի՝ «Վեսթ Հեմ» տեղափոխության համար վճարվելիք գումարի մի մասը: ։

Ինչպես նշում է The Guardian-ը, վճարումների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։

Խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարվելիք գումարի մի մասը «մրճահարները» պետք է փոխանցեն այս տարվա ամռանը:

«Վեսթ Հեմը» օգոստոսի վերջին 29,1 միլիոն եվրոյով գնեց Վլաշիչին Մոսկվայի ԲԿՄԱ-ից և կնքեց վերջինիս հետ հինգ տարվա պայմանագիր: