«Բարսելոնակի» նախկին մարիզչ Ռոնալդ Կումանը խոսել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալու մասին.
«Ղեկավարությունը պնդում էր, որ ես համաձայն եմ որոշ խաղացողների հեռանալուն: Ասում էին, որ պետք է ֆինանսները կարգի բերել։
Բայց երբ տեսնում ես, որ նրանք ինչ-որ մեկին գնում են 55 միլիոն եվրոյով Լիոնել Մեսսիի հեռանալուց անմիջապես հետո, մտածում ես՝ արդյոք այնտեղ այլ բան է պատահել: Ինչու՞ Մեսսին պետք է հեռանար: Եթե կար գումար տրանսֆերի համար, ապա կարող էին պահել Լեոյին»,- ասել է հոլանդացի մարզիչը Algemeen Dagblad-ին տված հարցազրույցում:
Կումանը «Բարսայի» ղեկը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին և հեռացվել 2021 թվականի հոկտեմբերին: